Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.08.2024 | 00:01

Տե՛ր, հե՛տ դարձրու սատանայից գերվածիս

և մեղքերով եգիպտական դառն

ու խիստ տանջանքների վաճառվածիս,

փրկի՛ր բռնակալ չար սպասավորներից՝ դևերից,

դո՛ւրս բեր մեղքի եղեգնուտներից

և տա՛ր Ավետյաց երկիրը:

Փրկի՛ր ինձ, Տե՛ր:

Եփրեմ ԱՍՈՐԻ

Դիտվել է՝ 2040

Մեկնաբանություններ